Օդային բեռնափոխադրումը մեծ պահանջարկ ունի: Այն իրար է կապում երկրները, աշխարահամասերը, մայրցամաքները և ունի բազմաթիվ առավելություններ. արագ է և հուսալի, անփոխարինելի է շուտ փչացող բեռների դեպքում, անվտանգ է. քիչ են գողության, վնասման ռիսկերը, իսկ բեռն առաքվում է ավելի թեթև փաթեթավորմամբ:
Բեռնափոխադրման այս տարբերակի դեպքում չի թույլատրվում տեղափոխել մի շարք բեռներ, օրինակ՝ դյուրավառ, պայթուցիկ նյութեր, լիթիումային մարտկոցներ, կենսաքիմական արտադրանք և այլն։