Skip to content Skip to footer

«Նյու Վեյ Հոլդինգ» տրանսպորտայինէքսպեդիտորական ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին և իր կարևոր տեղն ունի բեռնափոխադրման ոլորտում։ Առաջնային համարելով պրոֆեսիոնալ գործելաոճը՝ մեր ընկերությունը տարբեր ուղղություններով իրականացնում է անվտանգ, հեշտ և ապահով բեռնափոխադրումներ:

Այս տարիների ընթացքում մենք կնքել ենք երկարաժամկետ պայմանագրեր ավելի քան 100 խոշոր հայկական ընկերությունների հետ։

Մենք առաջինը և դեռևս միակն ենք Հայաստանում, որ Jctrans Network-ի անդամ ենք, որտեղ համախմբված են համաշխարհային տրանսպորտային ոլորտի հայտնի ներկայացուցիչները։ Այս ընթացքում նաև հասցրել ենք ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակներում.

2023 թվականի մարտ ամսին «Նյու Վեյ Հոլդինգ»-ը տարբեր երկրներից ժամանած միջազգային բեռնափոխադրող շուրջ 1500 ընկերությունների հետ միասին մասնակցեց Թաիլանդում անցկացվող մասշտաբային միջոցառմանը։

Այս և այլ հնարավորությունների արդյունքում ձեռք ենք բերել միջազգային նոր գործընկերներ՝ հաճախորդներին ներկայացնելով շուկայում մրցունակ գնառաջարկ և միևնույն ժամանակ կատարելով անվտանգ և հարմար բեռնափոխադրումներ։

People
808080+

Adipiscing elit, do eiusm.

World Offices
8080

Sed do eiusmod tempor.

Նպատակները և առաջնահերթությունները

Հիմնադրումից ի վեր մենք ընտրել ենք շարունակական աճի, թիմը միայն փորձառու անդամներով համալրելու և գործունեության շրջանակն ընդլայնելու ուղին։

Մեր առաջնահերթություններից է ամենաբարձր մակարդակի ծառայությունների մատուցումը: Անձնակազմի բոլոր անդամները մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց գործը՝ հաճախորդի հետ ձևավորելով ամուր և երկարատև համագործակցություն։